22 Ապրիլի, Երեքշաբթի, 2025
KFC

Մենք այլևս սպանվածի, ունեզրկվածի բարդույթով չենք ապրում. Հերմինե Նաղդալյան

ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, ելույթ ունենալով «Ընդդեմ ցեղասպանություն հանցագործության» երկրորդ գլոբալ ֆորումի ընթացքում, անդրադարձավ Ադրջեջանի իրականացրած ապրիլյան ոճրին:

‹‹Ապրիլյան ագրեսիայի մասին չխոսել չեմ կարող: Այդ երկիրը դիվանագիտության  մեջ ձախողվեց: Փորձեց այդ ճանապարհով իր հարցերը կարգավորել: Ընդամենը մի քանի ժամով տիրել էր որոշ տարածքների ու իր ձեռագիրը թողեց… Զինծառայողներին անդամահետելը,  մանուկներին ու ծերերին դաժանորեն սպանելը այդ երկրի ձեռագիրն է››, – ասաց Նաղդալյանը:

ԱԺ փոխխոսնակն ընդգծեց՝ այս տարի առաջին անգամ հայ առաքելական եկեղինցիներում չի հնչեցնելու հիշատակի պատարագ: Մեր եկեղեցին արդեն ոգեկոչման աղոթք է հնչեցնելու:

‹‹Մենք դադարել ենք Ցեղասպանոիւթյունն  ընկալել որպես ողբերգություն: Մենք սպանվածի, ունեզրկվածի բարդույթով չենք ապրում այլևս: Մենք արդեն պահանջատիրական դիրքերից ենք խոսում: Դա լավագույն պատասխանն է անցյալ, ներկա ու ապագա թալեաթներին, էնվերներին ու ջեմալներին››, – ասաց Հերմինե Նաղդալյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ