04 Մայիսի, Saturday, 2024
KFC

Բախում Բաղրամյան պողոտայում. կան մեկ տասնյակից ավել բերման ենթարկվածներ/վիդեո/

Քիչ առաջ Բաղրամյան պողոտայի սկզբնամասում տեղի ունեցավ ընդհարում ոստիկանների ու ցուցարարների միջև: Ցուցարարները փորձեցին նստել գետնին, փակել ճանապարհը, բայց ոստիկանները ցրեցին վերջիններիս ու բերման ենթարկեցին մեկ տասնյակից ավելի ցուցարարների:

Ոստիկանությունը մեծաքանակ ուժեր է կենտրոնացրել Բաղրամյան պողոտայում, սակայն ցուցարարները մտադիր են ավարտին հասցնել իրենց առաքելությունն ու հասնել մինչև Բաղրամյան 26:

Հիշեցնենք՝ այսօր Ազատության հրապարակում հրավիրվել էր հանրահավաք-երթ «Մենք ենք տերը մեր երկրի» նախաձեռնության կոմից: Նախաձեռնության անդամները մտադիր էին պահանջ-նամակ հանձնել նախագահին: Այն բաղկացած է մի քանի կետից՝ այդ թվում մի շարք պաշտոնյաների հրաժարականներ:  Հնչեցվեց հիսուն օլիգարխի անուն, որոնցից ակտիվիստները պահանջում են տրամադրել հինգ միլիոնական դոլար գումար՝  հայկական բանակի սպառազինությունն արդիականացնելու համար:

Մանրամասները` տեսանյութում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ