28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

5 մլն-ական դոլար 50 օլիգարխից/վիդեո/

Քիչ հետո Ազատության հրապարակից կմեկնարկի «Մենք մեր զինվորի կողքին ենք» անվանումը կրող երթը:

Նշենք, որ երթը կազմակերպել է «Մենք ենք տերը մեր երկրի» նախաձեռնությունը: Բողոքող քաղաքացիները ունեն մի շարք պահանջներ, որոնք նամակի տեսքով կներկայացնեն Բաղրամյան 26-ին:

Պահանջներից մեկն էլ այն է, որ թվով 50 օլիգարխ- պաշտոնյաններ 5 մլն-ական դոլար նվիրաբերեն Պաշտպանական բանակի սպառազինման խնդիրը կարգավորելու նպատակով:

Ինչպես հայտնում է Henaran.am-ի թղթակիցը Ազատության հրապարակից նախաձեռնության անդմաները տեղեկացրել են, որ չնայած ոստիկանությունն այս պահին կենտրոնացնում է ուժերը եւ իրենք չեն բացառում երթի խոչընդոտում , սակայն անպայման հասնելու են Բաղրամյան 26 եւ հնչեցնելու են իրենց պահանջը:

Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանն ակցիայի մասնակիցներին տեղեկացրեց, որ երթն արտոնված չէ հղում անելով, որ պետք էր երթի մասին իրազեկում լիներ 7 օրվա ընթացքում:

Եվ քանի որ առաջիկա օրերին Հայոց Ցեղասպանության 101-րդ տարելիցն է եւ կան արարողակարգային միջոցառումներ, Օսիպյանն առաջարկեց ստեղծել խումբ, որը ոստիկանենրի ուղեկցությամբ կգնա Բաղրևամյան 26 եւ կհանձնի դիմում պահանջը:

Ակցիայի մասնակիցները նշեցին, որ անպայման երթն իրականացնելու են, իսկ այս պահին ոստիկանական ուժերը կենդանի պատ են կազմել եւ թույլ չեն տալիս ակցիայի մասնակիցների տեղաշարժը դեպի Բաղրամյան պողոտա:

 

Մանրամասները` քիչ անց տեսանյութում

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ