Երկու ոտքից կաղում ենք … /վիդեո/
Պատգամավոր Արամ Մանուկյանը կարծում է՝ պետք է իշխանություններն անեն այնպես, որ նա, ով պետության գանձարանից գումարներ է գողացել, պատժվի:
«Կան մարդիկ, ովքեր իրենց բիզնեսներով պետք է հարկային դաշտ մտնեն: Շատ բաներ կան, որ գիտենք, բայց այդ մասին չէի ուզենա խոսել», – Henaran.am-ի հետ զրույցում ասաց Արամ Մանուկյանը:
Պատգամավորն ընդգծեց՝ Հայաստանը պետք է դիվանագիտության մեջ ուժեղ լինի, որ հայ զինվորն ավելի պաշտպանված զգա իրեն ու նրա տարած հաղթանակն ամրագրվի դիվանագիտական դաշտում:
«Մենք երկու ոտքից կաղում ենք դիվանագիտական պատերազմի դաշտում: Մեր դիվանագիտությունը ոչ միայն չի կարողանում պաշտպանել մեր զինվորական գործունեությունը, այլև դրանից կիլոմետրերով հեռու է: Հստակորեն կարող ենք ասել՝ արտաքին դիվանագիտության մեջ, որով կարող ենք պաշտպանել մեր զինվորին, այդ մեխանիզմը չունենք: 1994 թվավանին հայ զինվորի հաղթանակն ամրագրվեց դիվանագիտական դաշտում: Առանց ռազմական ու դիվանագիտական միասնության՝ հնարավոր չէ հաջողությունների հասնել», – ասաց Արամ Մանուկյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: