19 Փետրվարի, Հինգշաբթի, 2026
KFC

Իրավիճակի սթափ գնահատական…

«Այդ հանդիպումը կարելի է համարել ոչ թե համախմբում, այլ իրավիճակի ճիշտ գնահատական», – խոսելով Բակո Սահակյանի ու Լևոն Տեր-Պպետրոսյանի՝ մոտ ապագայում կայանալիք հանդիպման մասին՝ Henaran.am– հետ զրույցում  ասաց պատգամավոր Արամ Մանուկյանը:

«Այս վտանգավոր վիճակում դա անհրաժեշտ հանդիպում է: Դա, միանշանակ, դրական երևույթ է:Դա հայերենասիրական ու քաղաքագիտական ճիշտ դրսևորում է, երբ կարողանում են մի կողմ դնել ներքին խնդիրները ու դրա արդյունքում երկիրը դարձնում են ավելի պաշտպանված, ավելի բարձր իմունիտետով՝ դրսի մարտահրավերների նկատմամբ»:
Արամ Մանուկյանն ընդգծեց՝ հարկավոր է ուժեղ լինել, որ  հայ զինվորն իրեն ավելի զորեղ զգա, հասկանա, որ իր թիկունքում իր հայրենակիցները մեկ բուռ դարձած՝ համախմբվել են:
«Մենք կոնսոլիդացվելու ենք, որ արտաքին թշնամու դեմ ուժեղ լինենք: Մենք խուսափելու ենք ամեն տեսակի ներքին խժդժությունից», – ասաց Արամ Մանուկյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ