16 Հունիսի, Կիրակի, 2024
KFC

Սպիտակ ռեշոտկով բալկոնի կողքը. ԿԸՀ պաշտոնական լեզուն. Հրապարակ

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաստատել է մայիսի 5-ի Երեւանի ավագանու ընտրության քարոզչության օրերին քարոզչական պաստառներ փակցնելու համար առանձնացված անվճար տեղերի` 1,2 X 1,2 տախտակների ցանկը: Ցանկում կա 144 հասցե:

Բոլորը հասկանալի են, սակայն ոչ բոլորն են հայերեն: Օրինակ, Մաշտոց 7 (“Beko” խանութի պատին) կամ Մաշտոց 7ա (“Modern Art Museum”) հասցեներն ընկալելի են, սակայն հասկանալի չէ, թե ինչ ասել է` “Մանթաշյան 53 (շենքի պատին` սպիտակ ռեշոտկով բալկոնի կողքը)” կամ “Արշակունյաց 65 (կալանավորների վարչության մոտ, հայրենիքից գնալուց չհասած ՇԿՈԴԱ)”:

Բագրատունյաց 8 (Մալուխի գովազդի տակ` շենքի պատին): Մեջբերումները բառացի` ըստ ԿԸՀ պաշտոնական կայքի:

Հայերենում չկա “ռեշոտկա” բառ, հատկապես սպիտակ, իսկ նշված ”կալանավորների վարչությունը” հաստատ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունն է, “հայրենիքն” էլ` նախկին “Հայրենիք” կինոթատրոնը: Կամ` եթե մինչեւ քարոզչության մեկնարկը “սպիտակ ռեշոտկով բալկոնը” ներկեն վառ կարմիր, իսկ մալուխի գովազդը հանեն, ինչպե՞ս է կողմնորոշվելու ԿԸՀ-ն:

ԿԸՀ-ն, փաստորեն, ոչ միայն ազնվության ու արդարության հետ խնդիրներ ունի, այլեւ` հայերենի:
  

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ