15 Հունիսի, Saturday, 2024
KFC

Իշխանությունը պատրաստ չէ այդ քայլին

«Երբ Հայաստանն իր հարաբերությունները փչացրեց Արևմուտքի հետ ու  մտավ Եվրասիական միություն, ռուսական դիվանագիտության միակ խնդիրը մնում էր Ռուսաստանը մտցնել Եվրամիություն: Այս պարագայում Ղարաբաղը միակ գայթակղման նյութն է, վճարման միջոցը, որով Ռուսաստանը կփորձի Ադրբեջանին բերել Եվրասիական միություն», – Henaran.am-ի  հետ զրույցում ասաց դիվանագետ Արա Պապյանը:

Դիվանագետը նշեց՝ անկախ ամեն ինչից՝ այս սցենարը հավանական  չի համարում, քանի որ Ադրբեջանը նույնիսկ հանուն Արցախի՝ չի ցանկանա հայտնվել Եվրասիական միությունում:

«Ալիևն ինչու՞ պետք է նավթային եկամուտները կիսի Պուտինի հետ: Ռուսաստանի ցանկությունն էլ քիչ է՝ Ղարաբաղից հող տրամադրել Ադրբեջանին: Դա անիրականանալի է: Ժողովուրդը դեմ է դրան: Այն իշխանությունը, որ պիտի այդ քայլին գնա, ուղղակի էլ իշխանություն չի լինի: Հետո, ես չեմ տեսնում մի իրավիճակ, որ  երևա, թե մեր իշխանությունները պատրաստ են նման քայլի դիմել››, – ասաց դիվանագետը:

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ