“Մարմանդ գետից վախեցի”. ՀԱԿ-ն էլ եկավ
Այսօր առավոտյան Ազատության հրապարակում հացադուլ անող Րաֆֆի Հովհաննիսյանին այցելել են ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավորներ Լեւոն Զուրաբյանն ու Արամ Մանուկյանը: Այդ մասին Henaran.am-ին հայտնեց “ժառանգական” Ստեփան Սաֆարյանը, ով եւս ներկա է եղել զրույցին:
Զրույցը քաղաքավարական է եղել: “Եկել էին Րաֆֆի Հովհաննիսյանի որպիսությունը հարցնելու: Քաղաքական ընդհանուր զարգացումների մասին եւս խոսեցինք, խորը քննարկումենր չեղան”,-պատմեց Սաֆարյանը:
Հարցին, թե ինչ տեսակետ ունի ՀԱԿ-ն ապագա հնարավոր զարգացումների մասին, Սաֆարյանն ասաց, որ նրանք էլ առանձնապես ոչինչ չառաջարկեցին: “Խորհուրդներ չտվեցին”: Ինչ վերաբերում է Արամ Մանուկյանի այն տեսակետին, որ Հովհաննիսյանի կատարած քայլերը թույլ են, Սաֆարյանն ասաց, որ ինչպես փետրվարի 18-ին հայ ժողովուրդը ցույց տվեց, որ հավատում է Հովհաննիսյանին եւ նրա քայլերին, այնպես էլ հիմա կարող է ասել, որ այդ քայլերը թույլ չեն: “Ժողովուրդը գալիս է ու գնում: Ինչպես ասում են` մարմանդ գետից վախեցիր”: