27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Մանկամարդ աղջկան բռնաբարող գյուղապետը արվամոլների խցում է. Ժամանակ

Սյունիքի մարզի Հարթաշեն համայնքի ղեկավար, գյուղի դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի ուսուցիչ Ազատ Ղուկասյանն, ով 2013 թ. փետրվարի 27-ին անչափահասի նկատմամբ բռնաբարության մեղադրանքով դատապարտվեց 8 տարվա ազատազրկման, հայտնվել է արվամոլների պատժախցում:

 Ամեն ինչ սկսվել էր անցյալ տարվա փետրվարին: Համայնքապետ Ազատ Ղուկասյանը, ով միաժամանակ գյուղի դպրոցում ֆիզկուլտուրա էր դասավանդում, 8-րդ դասարանցիների միացյալ դասին երկու դասարանի աշակերտներին տարել էր մարզադահլիճ եւ պատվիրել “խելոք խաղալ”: Իսկ 14-ամյա Կարինեին (անունը փոխված է) գյուղապետը հանձնարարել էր հետեւել իրեն: Ուսուցիչն այդ քայլին դիմել էր մի քանի անգամ, ինչն էլ առիթ էր հանդիսացել, որ աղջկա համադասարանցիները սկսեն կասկածել, հետեւել ու “բռնացնել” ուսուցչին անչափահաս աղջնակի նկատմամբ անառակաբարո գործողությունների ժամանակ:

Ազատ Ղուկասյանը դատապարտվել է ՀՀ Քրեական օրենսգրքի 138 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի (բռնաբարություն, որը կատարվել է անչափահասի նկատմամբ) եւ 142-րդ հոդվածի 1-ին մասի (անառակաբարո գործողություններ 16 տարին չլրացած անձի նկատմամբ) հատկանիշներով:

Հարթաշենի գյուղապետին տեղափոխել էին “Նուբարաշեն” քրեակատարողական հիմնարկ: Ինչպես թերթին  հայտնի դարձավ, Ազատ Ղուկասյանն իր պատիժը ստիպված է կրել արվամոլների հետ միեւնույն պատժախցում:

Նշենք, որ քրեակատարողական հիմնարկներում գործող քրեական օրենքների համաձայն՝ սովորաբար հենց այսպես են վարվում բոլոր այն դատապարտյալների հետ, որոնք դատապարտվում են բռնաբարության համար: Այս դեպքը փաստորեն եւս բացառություն չէր, ավելին՝ Հարթաշենի գյուղապետն անառակաբարո գործողություններ էր իրականացրել անչափահաս աղջնակի նկատմամբ:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ