Հանդիպեցին ՀԱԿ-ում
![](https://henaran.am/wp-content/uploads/images/news/hak_1363097310.jpg)
Մարտի 12-ին Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչներ Լեւոն Զուրաբյանը եւ Ավետիս Ավագյանը հանդիպել են Հայաստանում ԱՄՆ փոխդեսպան Բրյուս Դոնահյուի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են փետրվարի 18-ին կայացած նախագահական ընտրությունները, հետընտրական զարգացումները, քաղաքական ճգնաժամի հնարավոր լուծումները, Երեւանի ավագանու ընտրությունների, ինչպես նաեւ Հայաստանի զարգացման հեռանկարների հետ կապված հարցեր;