01 Հունիսի, Saturday, 2024
KFC

Նախագահն ընդունեց Սերգեյ Ստեպաշինին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության հաշվիչ պալատի նախագահ Սերգեյ Ստեպաշինին:

Զրուցակիցները երկուստեք ընդգծել են, որ Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ քաղաքական բարձր մակարդակի երկխոսությունը թույլ է տալիս բոլոր ոլորտներում զարգացնել դաշնակցային հարաբերություններն ու երկու բարեկամ երկրների միջեւ խորացնել ռազմավարական գործընկերությունը:

Նախագահ Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել Սերգեյ Ստեպաշինի անձնական ներդրումն այդ հարաբերությունների զարգացման գործում եւ կարեւորել հաստատված աշխատանքային ծրագրերի շրջանակներում ՀՀ վերահսկիչ պալատի ու ՌԴ հաշվիչ պալատի միջեւ սերտ փոխգործակցությունը:

Սերգեյ Ստեպաշինը նշել է, որ երկու երկրների բարձրագույն վերահսկիչ կառույցները վերջին տարիներին բավականին արդյունավետ համագործակցում են, ակտիվ փոխշփումներ կան, եւ համագործակցության ծրագրի ու համատեղ վերահսկողության մասին ստորագրված փաստաթղթերի հիման վրա տարեցտարի խորացնում են հարաբերությունները:

 

ՌԴ հաշվիչ պալատի նախագահը վստահություն է հայտնել, որ Երեւանում գործընկերոջ հետ հերթական հանդիպման եւ վաղը հրավիրվելիք երկու վերահսկիչ կառույցների համատեղ նիստի ընթացքում փոխգործակցության արդյունքների ամփոփումն ու հետագա ծրագրերի քննարկումները կնպաստեն ՀՀ վերահսկիչ պալատի եւ ՌԴ հաշվիչ պալատի միջեւ համագործակցության ընդլայնմանն ու հարաբերությունների առավել ամրապնդմանը:

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ