27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Սեւ կատու Օսկանյանի եւ Ծառուկյանի միջե՞ ւ. Իրատես de facto

Վերջին քաղխորհրդի նիստում ԲՀԿ-ի բոլոր անդամներն էլ նկատել են, թե որքան անտրամադիր է եղել Վարդան Օսկանյանը, երբ Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ նա է ղեկավարելու ավագանու ցուցակը:

 Թերթը նկատել է, որ  Օսկանյանը չէր փայլում նաեւ Ծառուկյան-Րաֆֆի հանդիպման ժամանակ: Թերթի  տեղեկություններով` Օսկանյանն ու Ծառուկյանն առժամանակ առաջ են “բարիշել”:

Հիշենք, որ երբ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը Օսկանյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու խնդրանքով դիմել էր ԱԺ-ին, այդ նիստին չէր մասնակցել Ծառուկյանը, եւ ընդհանրապես, Օսկանյանը շատ դժգոհ էր մնացել ԲՀԿ-ի` իրեն սատարելու ձեւից ու չափից: Վերջերս էլ, ինչպես տեղեկացրել է մամուլը, Օսկանյանը ցանկացել էր հանդիպել Ծառուկյանին, Ծառուկյանը չէր ընդունել նրան:

Տեղյակ ենք, որ թե՛ առաջին` Օսկանյանին ոչ այնպես սատարելու, թե՛ այս հանդիպման-չհանդիպման “հանգամանքները” ԲՀԿ-ն հերքել էր:

Սրան  հաջորդել էր “բարիշման» գործընթացը: Սակայն Օսկանյանի նախորդ օրվա տրամադրությունը ԲՀԿ-ականներին հուշել էր, որ կրկին ինչ-որ բան այն չէ կուսակցության դեֆակտո առաջնորդ Ծառուկյանի եւ դեյուրե գաղափարական շոգեքարշի դեր ստանձնած Օսկանյանի միջեւ: Շատերն էլ նույնիսկ մոտեցել, հարցրել էին Օսկանյանի որպիսությունը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ