26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ո՞ր աղանդներն են առավել վտանգավոր

«Հայ եկեղեցու պատմության մեջ միշտ աղանդների դեմ  պայքար եղել է՝ դեռ 5-րդ դարից սկսած: Հայոց եկեղեցին չի ընկրկել, պայքարել է դրանց դեմ և այսօր էլ չի ընկրկում: Հայաստանում այսօր կան աղանդավորական կազմակերպություններ, որոնք գործում են ՀՀ Սահմանադրության շրջանակում: Հայոց եկեղեցին դրանց դեմ պայքարում է իր իրավասության շրջանակում», – անդրադառնալով մեր երկրում գործո աղանդավորական կազմակերպություններին՝ Henaran.am-ի հետ զրույցում ասաց Արագածոտնի թեմական առաջնորդի քարտուղար, Տեղերի սուրբ ‹‹Աստվածածին›› եկեղեցու տեսուչ Արման սարկավագ Ահարոնյանը:

Կան աղանդներ, որոնք հորդորում են զենք չվերցնել, մարտի դաշտ չգնալ:

Հոգևորականն ընդգծեց՝ հայոց եկեղեցին պայքարում է կեծիքի ու չակերտավոր հայրենասիրության դեմ:

«Երբ խոսում են հայրենասիրության մասին ու ասում՝ զենք վերցնելը մեղք է, ապա էլ ո՞րն է հայրենասիրությունը: Երբ հայրենիքին վտանգ է սպառնում, պետք է զենք վերցնես, պայքարես թշնամուդ դեմ. Էական չէ՝ պաշտոնյա ես, հոգևորական, թե հասարակ քաղաքացի. այդպես գրված է Ավետարանում», – ասաց սարկավագը:

Հոգևորականն ընդգծեց՝ ընդհանուր առմաբ՝ բոլոր աղանդներն էլ արատավոր են, բայց կան աանդներ, որ շատ վտանգավոր են ու հարկ է հնարավորինս խուսափել դրանցից:
«Եհովայի վկաները, մորմոնները և մի քանի այլ աանդներ կան, որ շատ վտանգավոր են: Հայ քրիստոնյաներին հորդորում եմ՝ մի՛ վաճառեք ձեր հոգին», – ասաց  Արման սարկավագը:

Մանրամասները՝ տեսանյութում: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ