03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

«ՀԷՑ-ը թող փոխհատուցի, քաղաքացիներին էլ չուղարկենք դատարանները» /վիդեո/

ՀԷՑ-ին ավել գումարներ վճարած քաղաքացիները սպասում են փոխհատուցման: Ըստ Էդմոն Մարուքյանի` ամենայն հավանականությամբ, մինչև օգոստոս` հաշվիչների ճշգրտման աշխատանքները կիրականացվեն և, հավանաբար, այդ ընթացքում քաղաքացիներին էլ փոխհատուցեն:

«Արդեն դիմել ենք Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին: ՀԷՑ-ին տուգանել են: Սպառողներին փոխհատուցելու հետ կապված` տարբեր ընթացակարգեր կան: Հանձնաժողովին տեղեկացրել եմ, որ պետք է նշել` ՀԷՑ-ը թող փոխհատուցի, քաղաքացիներին էլ չուղարկենք դատարանները: Ասացին` կփոխհատուցեն: Իսկ եթե դա չարվի, դատարան դիմելու փոխարեն քաղաքացիները կարող են դիմում գրել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին, որը կարող է անհատական գանգատները քննարկել, ապա ՀԷՑ-ին պարտավորեցնել, որ այդ գումարները փոխհատուցվեն», – ասաց Էդմոն Մարուքյանը:

Էդմոն Մարուքյանն ընդգծեց` հաշվիչների ճշգրտման աշխատանքները մինչև օգոսգոտի 1-ը պիտի իրականացվեն:
«Օգոստոսին հարցում կանենք և կտեսնենք, թե քանի քաղաքացի է փոխհատուցվել, քանի հաշվիչ է ճշգրտվել, խնդիրն ինչպես է լուծվել», – ասաց Էդմոն Մարուքյանը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ