06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Գիտական ներուժը օգտագործվում է ռազմական ոլորտում. ԳԱԱ նախագահ/վիդեո/

Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը այսօր՝ ապրիլի 15-ին Կառավարության նիստից հետո զրուցեց լրագրողների հետ: Մարտիրոսյանը նշեց,  որ  այնպես չէ, որ հայ զինվորները կռվում են 80-ականների զենքով և գիտական ներուժը չի օգտագործվում ռազմական ոլորտում:

«Տարբեր կազմակերպություններ, որոնք կարող են մշակումներ ունենալ, որոնք կարող են կիրառվել պաշտպանական խնդիրներում, ամեն տարի այդպիսի ծրագիր կա, որը հաստատվում է կառավարության կողմից, և հիմնարկներն այդ աշխատանքները կատարում են»,- նկատեց Մարտիրոսյանը:

«Դուք գիտեք, որ կա կառավարության որոշում՝ ստեղծել ռազմաարդյունաբերական համալիր: Ստեղծված է խորհուրդ, որը պետք է ղեկավարի վարչապետը, հետո խորհուրդին կից գիտատեխնիկական ենթահանձնաժողովներ են լինելու: Դրանք ձևավորման փուլում են: Խոսքը խորհուրդների մասին է, որոնք ավելի կենտրոնացված, պետական պատվեր ձևակերպելու տեսքով են աշխատելու»:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ