Հայկական կողմն իրավական ուղիներ է ցույց տվել. Ռուսաստանը կարող է հրաժարվել Ադրբեջանին զենք վաճառել /վիդեո/
«Մեր ռուս գործընկերներին ներկայացրել ենք մեր նկատառումներն ու մտահոգությունները: Բավականին սուր քննարկում եղավ», – ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի պաշտպանության եւ անվտանգության կոմիտեի համատեղ նիստի ընդմիջման ընթացքում` լրագրողների հետ զրույցում ասաց պատգամավոր Էդմոն Մարուքյանը:
«Ռուսներն ասում են` հիմա կոնստուկտիվ քննարկենք, հասկանանք, թե այս իրավիճակից ինչպես կարող ենք դուրս գալ: Իսկ ես իմ ելույթում նշել եմ, թե ինչ իրավական հիմքեր կան այս իրավիճակից դուրս գալու` Ադրբեջանին զենք մատակարարելը դադարեցնելու համար», – նշեց Էդմոն Մարուքյանը:
Henaran.am-ի դիտարկմանը, թե վերջին օրերին հայ պաշտոնյաները կոշտ քննադատություններ են հնչեցնում պաշտոնական Մոսկվայի հասցեին, ի՞նչ կարելի է ակնկալել այս պարագայում, Էդմոն Մարուքյանն ընդգծեց` Ռոգոզինի հայտարարության վերաբերյալ հայկական կողմը նիստի ընթացքում էլ սուր քննադատություններով է հանդես եկել:
«Իրավական կողմն էլ ցույց տվեցինք. Ռուսաստանը կարող է զենքով չսպասարկել Ադրբեջանին»:
Մանրամասները` տեսանյութում: