«Պինդ կացեք տղերք, գալիս եմ շուտով». Երվանդ Նազարեթյան
Գյումրեցի բանաստեղծ Երվանդ Նազարեթյանը աշխատանքային գործնեությամբ հիմնականում գտնվել է արտերկրում:
Երիտասարդ բանաստեղծը ապրիլի 2-ի ագրեսիան դիտեց, որպես ահաբեկչություն հայ ժողովրդի հանդեպ:
«Ապրիլի երկուսի առավոտյան, երբ լսեցի որ թշնամին կրկին անգամ խախտելով 1994թ Բիշքեկյան հրադատարի պայմանավորվածությունը այս անգամ արդեն լայնամաշտաբ ու սահմանի ամբողջ երկայնքով հարձակում է գործել մեր դիրքերի ու խաղաղ բնակավայրերի վրա ևս մեկ անգամ համոզվեցի, որ գործ ունենք ամենավայրագ ու ստոր ցեղի հետ, ով իր անբանական ու գենով ժառանգված բնազդով պատրաստ է արյունարբու խոշտանգումների ու դիակապտության, որի հանցագործ իշխանության հանցագործ գործողությունները պիտի ուղիղ հասցեագրված դատապարտեն աշխարհի մարդասիրական կառույցներն ու բոլոր երկրների ռազմավարական ու դիվանագիտական կառույցները՝ դիտարկելով դա որպես ահաբեկչություն, հիշենք վերջին դեպքերը, երբ Եգիպտոսի օդային տարածում պայթեցվեց Ռուսական ավիաուղիներին պատկանող օդանավը ու զոհվեցին հարյուրավոր մարդիկ՝ աշխարհը դատապարտեց, երբ Փարիզում ու Բեյրութում ահաբեկչական գործողություններից զոհվեցին բազմաթիվ խաղաղ բնակիչներ՝ աշխարհը դատապարտեց և ավելին գերհզորները ծրագիր էին մշակում հայտնաբերելու այդ կազմակերպության պարագլուխներին ու իրագործողներին հայտնաբերելու համար, հիմա ինչո՞ւ է երկուստեք խաղաղության կոչեր հնչեցվում, ի՞նչ անվանում կարելի է տալ քոչվորների կողմից իրականացվող այս գործողություններին եթե ոչ ահաբեկչություն, իմ կարծիքով մեր իշխանությունները այս հարցը պիտի բարձրացնեն միջազգային ու ամենաբարձր հարթակներում:Լսելով զոհերի ու վիրավորների մասին բնականաբար մեծ ցավ ապրեցի»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց արդեն կամավորագրված բանաստեղծը:
Առաջին արձագանքին հաջորդում է քայլերի հերթականությունը: Հայրենիքի լույսը, որպես հայ մարդու հոգու սերմնացան ու հայապահպան նվիրումը ինչպե՞ս արտահայտեցիք:
-Պատմության ընթացում շատ անգամներ են փորձել ոչնչացնել մեր ազգը, բայց մեր նախնիների ամուր կամքի շնորհիվ պահպանվել է հայն ու հայի տեսակը և ես լինելով նրանց հետնորդը և դրան գումարած ցավս ու ցասումս իմ Քրիստոնեական գիտակցումով չէի կարող չունենալ զենք վերցնելու պարտավորությունը, ապրիլի երեքին կամավոր զիվորագրվեցի որպեսզի մեկնեմ սահման, ինձ ասեցի, որ սպասեմ Գյումրիից առաջին իսկ զորակոչին, կարծում եմ դա նորմալ է երբ անհրաժեշտության դեպքում յուրաքանչյուր հայ ու Հայաստանի քաղաքացի ունենում է նման զգացողություն, որովհետև մենք պիտի պաշտպանենք վեհության ու խոհեմության մարմնացում մեր մայրերին ու քույրերին, մեր երեխաներին,շիրիմները, եկեղեցին, մեր նախնիներից արյան գնով մեզ ժառանգված հողը և այն բոլոր բարձր արժեքները, որոնց կրողն ու փոխանցողն ենք գալիք սերունդներին:
Բանաստեղծը իր խոսքը փոխանցում է հոգու երկունքով, որը տրվում է բանաստեղծության տեսքով,Ձերը կոչ է, թե՞ հավատի և պայքարի ծես…
Իմ բանաստեղծությունը կոչ է, որը կմղի պայքարի հավատալով սեփական հաղթանակին
Նախ համբուրելով առյուծածին ու որդեկորույս մայրերի ձեռքը խոսքս ուղղում եմ նրանց անդուլ աղոթեք սահմանը հսկող ձեզ մայր համարող մարտիկների համար, քանզի, չկա առավել պաշտպանիչ վահան քան մոր աղոթքը և խնդրում եմ խոսքս ընդունել մայրաբար, որովհետև ասում եմ որդիական սիրով ու խոնարհում, իսկ հայությանը կասեմ՝ սիրեք Աստված սիրեք հայրենիք այսօր, վաղը և հավիտյան.
Ահա եռում է իմ մեջ շիկացած
Բաբելոնամերժ մեծ Հայկի ոգին,
Դարպաս եմ դարձնում իմ կուրծքը անանց,
Որ չներխուժի քոչվոր անհոգին:
Եվ ես էլ ծնված նույն ավազանից
Ձեզնից մեկն եմ իմ Սուրբ դրոշմներով,
Դուք ձեր շարքերում տեղ հատկացրեք ինձ,
Պինդ կացեք տղերք, գալիս եմ շուտով: