15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրջ «ռազբորկա» . Ժողովուրդ

Մարտի 30-ին ՀՀ ՊԵԿ աշխատակիցների անունից տարածված անանուն լսանյութը, կարելի է ասել, «ընդմիջվեց» պատերազմական գործողություններով Անզեն աչքով նկատելի է, որ այն ոչ այնքան կո­ռուպցիայի դեմ պայքարի նպատակ էր հետապնդում, որքան հարկային ու մաքսային ծառայություններում «իշխանափոխություն» իրականացնելու:

Եւ կատարվածը ներիշխանական լուրջ խմորումների թեմա դար­ձավ: Նկատենք, որ լսանյութի վրա դրված լոգոն հարկային պետական ծառայության խորհրդանիշն էր, մինչ­դեռ այդպիսի ծառայություն Հայաստանում վաղուց գոյություն չունի: Հայաստանում գործում է պետեկամուտների կոմիտե, եւ ՊԵԿ աշխատակիցներ ներկայացածները մաքսային ծառայության մասին են պատմում՜ չն­կատելով այդ «մանրուքը»:

Ինչեւէ, տեսանյութում հիշատակված զննման վարչու­թյան նախկին պետ Վահրամ Գուրողլյանը, նախորդ տարվա դեկտեմբերից պաշտոնանկ է արվել: ճշտվող տեղեկությունների համաձայն’նա խոշոր բիզնես ունի Վիեննայում:

 

Ակնհայտ է, որ տեքստ կառուցողներն իրականում համակար­գից դուրս գտնվող մարդիկ են, որոնք ու­նեցել են կոնկրետ մարդկանց անունը հանրայնացնելու եւ դրանով ինչ-որ խն­դիր լուծելու հստակ նպատակ:

Բանն այն է, որ ՊԵԿ-ն այսօրվա արա­տավոր բարքերով տարիներ շարունակ աշխատել է, եւ որեւէ նորություն, ըստ էության, հրապարակված անանուն լսանյութի մեջ գոյություն չունի: Պար­զապես անուններն են փոխված: Եթե այսօր խոսվում է այն մասին, որ մաքսա­յին ոլորտի ողջ վերահսկողությունը Գ. Խաչատրյանը տվել է իր եղբոր որդուն` ներքին անվտանգության պետ Կարեն Խաչատրյանին, ապա նախկինում եղել է այլ դերակատար:

Բայց ամեն դեպքում հետաքրքիր է, թե ում անուններն է հրապարակվել` իբ­րեւ կոռուպցիոն սկանդալի դերակա­տարներ: Ըստ լսանյութի` նրանք են` «Տրանս Ալյանս» մաքսային տերմիևալի զննման պետ Ռոբերտ Գայֆաջյանը, Բագրատաշեն մաքսակետի զննման պետ Կարեն Գրիգորյանը` Կյաժ մակա­նունով, զննման վարչության նախկին պետ Վահրամ Գուրողլյանը, ով «լեւի» գործեր անելու ու փողեր գցելու համար սույն թվականի հունվարին ազատվեց աշխատանքից, եւ այլք:

Եւ այսպես, զննման վարչության նախ­կին պետ Վահրամ Գուրողլյանը, որը եղել է ֆինանսների նախարարության նախաբացթողումային հսկողության վարչու­թյան պետը, ըստ լուրերի` իրականում նաեւ խոշոր գործարար է: ճշտվող տեղե­կությունների համաձայն` Վահրամ Գուրողլյանը խոշոր բիզնես ունի Վիեննայում: Ի դեպ, պարզեցինք, որ նա նախորդ տարվա դեկտեմբերից ազատվել է զբա­ղեցրած պաշտոնից:

Իսկ ո՞վ է նա, ինչպե՛ս է դերակատար դարձել համակարգում: «ժողովուրդ»-ի աղբյուրները հիշեցրին, որ 2007-2008 թվականներին հարկային պետական ծառայության պետ աշխատած Վարհամ Բարսեղյանն է Վահրամ Գուրողլյանին նշանակել հարկային ծառայության ներ­քին անվտանգության վարչության (7-ի) պետ: Ծագումով արցախցի Վահրամ Բարսեղյանը աղմկալի կերպով ազատ­վեց աշխատանքից, քանի որ նրա «ոտ­քի տակը» փորել էր հենց նույն Վահրամ Գուրողլյանը:

Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում: 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ