24 Օգոստոսի, Կիրակի, 2025
KFC

Մեզ մնում է միայն հուսալ, որ պարոն Հովհաննիսյանը սթափ գիտակցում է երկխոսության դե-ֆակտո մերժման ճանապարհի վտանգները

ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Արմեն Արզումանյանը պարզաբանել է արդյոք Սերժ Սարգսյանը նախատեսում է հանդիպել Րաֆֆի Հովհաննիսյանին:

“Գիտե՞ք, երեկ ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարը զանգահարել է պարոն Հովհաննիսյանին հենց հանդիպման պաշտոնական հրավերը փոխանցելու համար: Մենք ափսոսանքով ենք արձանագրում պարոն Հովհաննիսյանի մերժումը՝ հանդիպելու և մանրամասն ու համակողմանի քննության առնելու առկա բոլոր հարցերը:

Մեզ մնում է միայն հուսալ, որ պարոն Հովհաննիսյանը ճիշտ է գնահատել իրավիճակը և սթափ գիտակցում է երկխոսության դե-ֆակտո մերժման ճանապարհի վտանգները”,-panorama.am-ին ասել է ՀՀ նախագահի մամլո խոսնակ Արմեն Արզումանյանը :

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ