26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Մխիթարության հույս կա /վիդեո/

Արագածոտնի թեմական առաջնորդի քարտուղար, Տեղերի սուրբ ‹‹Աստվածածին›› եկեղեցու տեսուչ Արման սարկավագ Ահարոնյանն այսօր ‹‹Հենարան›› ակումբում խոսեց քրիստոնեության մեծագույն ավետիսի` հոգու անմահության մասին: Արման սարկավագ Ահարոնյանը ցավակցելով բոլոր որդեկորույս մայրերին` նկատեց, թե նրանք չպիտի խոնարհվեն իրենց սգի մեջ, այլ մենք ազգովի պիտի խոնարհվենք հերոսներ ծնող մայրերի առջեւ, քանզի նրանք են, որ մեր ժողովրդին հերոսածին լինելու իրավունքին են արժանացրել:

Հոգեւոր սպասավորը նկատեց, որ քրիստոնեությունը մեծագույն մխիթարանք ունի որդեկորույս ծնողների համար. ‹‹մեր բոլոր նահատակ զինվորները անմահացել են, նրանք երկնային իրականության մեջ են:

-Նախ եկեք հասկանանք ինչ է մահը: Մահ-ը հապավում է, որ նշանակում է մարմնի առանձնացումը հոգուց: Երբ հոգին առանձնանում է մարմնից, կենդանի էակը դառնում է անշունչ էակ, ժամանակավոր մարմինը դարարում է գոյությունը, բայց անժամանակը` հոգին ուղեւորվում է երկինք, այնտեղ, որտեղից ուղարկվել է մարդուն` աստվածային հանգրվան: Ի սկզբանե այդպես է եղել` գիտակցված մահը, նահատակությունը հայրենիքի, մերձավորի համար հոգին անմահություն է ուղեկցում:

Մեր տղաներն այսօր մի կողմ դրեցին իրենց անձը, իրենց ես-ը եւ հանուն հայրենիքի ընկան››,-նշեց Արման սարկավագ Ահարոնյանը` հղում անելով Ավետարանին` Հիսոսւ Քրիստոսի խոսքերին. ‹‹ով սիրում է իր անձը, կորցնում է այն, եւ ով կորցնում է իր անձը, գտնում է իր հոգին››:

Ի դեպ, հոգեւորականը օրինակով է բացատրում հարության գաղափարը, առանց որի քրիստոնեությունն անիմաստ կլիներ /ինչպես առաքյալն է ասում` եթե Քրիստոսի վրա հույս ենք դրել միայն այս կյանքի համար, խեղճ ենք/:

Քրիստոնյաները մահացածին անվանում են ննջեցյալ, այսինքն` քնած: Քնած մարդը անհաղորդ է իր շրջապատին. այդպես մենք ամեն օր ննջում ենք` անհաղորդ դառնալով այս իրականությանը եւ առավոտյան դարձյալ հարություն ենք առնում, մինչեւ որ անտեսանելին եւ անժամանակը` հոգին բաժանվում է տեսանելի ժամանակավորից, առանձնանում է մարմնից եւ համբարձվում երկինք:

Մանրամասները` տեսանյութում:12988081_1213756275316228_707385547_n 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ