09 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Եվրոպայի առաջնությունը Հայաստանի առաջնության էր վերածվել․ հայ ծանրորդները փայլուն հանդես եկան

Նորվեգիայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականը  փայլուն հանդես եկավ։

Բառացիորեն րոպեներ առաջ 77 կգ քաշային կարգում հանդես եկող  Անդրանիկ Կարապետյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն, իսկ Տիգրան Մարտիրոսյանը՝  արծաթե մեդալակիր:  Մարզական մեկնաբար Կարեն Գիլոյանը կես կատակ-կես լուրջ ասաց՝  Եվրոպայի առաջնությունը վերածվել է Հայաստանի առաջնության, քանի որ  առաջին պատվավոր հորիզոնականի համար պայքարում էին նույն քաշային կարգում հանդես եկող  հայազգի երկու մարզիկները՝ Անդրանիկը և Տիգրանը։

Կարապետյանը  երկամարտում ցույց տվեց  367 կգ (170+197) արդյունք և ուժեղագույնը հռչակվեց իր քաշային կարգում: Պոկում վարժությունում ևս Անդրանիկը նվաճեց փոքր ոսկե մեդալ:

Տիգրան Մարտիրոսյանը պոկեց 160 եւ հրեց 192 կգ ծանրաձողը եւ 352 կգ արդյունքով դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն, բացի այդ՝  հրում ևս վարժությունում գրավեց 2-րդ հորիզոնականը:

Հավելենք, որ մարզիկներն իրենց հաղթանակները նվիրել են այն քաջարի հայորդիների հիշատակին, ովքեր զոհվեցին՝ իրենց արյունը խառնելով մայր հողին և անառիկ պահելով հայրենիքի սահմանները։

 

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ