27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ծառուկյանը միշտ կճմթել է ժողովրդին. 168 ժամ

2000թ. Հայաստանը հարկադրաբար լքած Արկադի Վարդանյանը արդեն չորս տարի է, Հայաստանում է եւ մասնակցում է Րաֆֆի Հովհաննիսյանի կազմակերպած հանրահավաքներին: Բայց Արկադի Վարդանյանին ամեն ինչ չէ, որ դուր է գալիս այդ հանրահավաքներում:

Երեկ թերթի հետ զրույցում Վարդանյանը մասնավորապես նշել է մի քանի բացթողումներ եւ սխալներ, որոնց արդյունքում Ազատության հրապարակը դատարկվում է:

Վարդանյանին հատկապես անընդունելի է Րաֆֆի Հովհաննիսյանի հանդիպումը Գագիկ Ծառուկյանի հետ: “Ճիշտն ասած, ինձ համար զարմանալի թվաց նրա հանդիպումը Գագիկ Ծառուկյանի հետ: Դա Գագիկ Ծառուկյանին հնարավորություն տվեց իր համար սովորական դարձած խորհրդավոր դիրքն ընդունել: Նրա խոսքերը, որ ինքը միշտ ժողովրդի կողքին է եղել, բավական միանշանակ են:

Ի՞նչ է նշանակում` ժողովրդի կողքին լինել, կամ դու ժողովրդի հետ ես եւ ժողովրդի մեջ ես, կամ դու ժողովրդի կողքին ես: Ծառուկյանն ամբողջ կյանքը ժողովրդի կողքին է եղել այն իմաստով, որ կողքից կճմթել է մեր ժողովրդին, տարբեր ձեւերով, այդ թվում եւ մարտի 1-ին:

Հովհաննիսյանը Ծառուկյանին պետք է հարց տար իսկ 2008թ. մարտի 1-ին դու էլի՞ ժողովրդի կողքին էիր, եւ եթե այո, ապա ի՞նչ էիր անում ժողովրդի կողքին լինելով”,-ասել է Վարդանյանը: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ