06 Հոկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Տարոն Մարգարյանը “Հայուհի-2013”-ում

Երեւանի  քաղաքապետ Տարոն Մարգարյանը Արամ Խաչատրյան համերգասրահում մասնակցել է Համազգային վստահության խորհրդի կողմից կազմակերպված “Հայուհի 2013” մրցանակաբաշխությանը: Միջոցառման սկզբում, մրցանակաբաշխության կազմակերպիչների նախաձեռնությամբ, տեղի է ունեցել “Մեր օրերի հայ անվանի կանայք” գրքի շնորհանդեսը, որի առաջին օրինակները քաղաքապետ Տարոն Մարգարյանն հանդիսավորությամբ հանձնել է միջոցառմանը ներկա գրքում ներկայացված կանանց:

Շնորհավորելով մարտի 8-ի եւ տոնին համընկած շնորհանդեսի կապակցությամբ` քաղաքապետը մասնավորապես նշել է, որ կնոջ հանդեպ դրսեւորած սերն ու հարգանքը մեր ազգային ընդգծված առանձնահատկություններից մեկն է:

“Գաղտնիք չէ, որ մեր ընտանիքներում մեծամասամբ հենց հայ կինն է իր ուսերին տանում մեր երեխաների դաստիարակության ու կրթության պատասխանատու բեռը: Նաեւ այս տեսանկյունից է շատ ողջունելի հայ կանանց նվիրված գրքի ստեղծման գաղափարը: Առիթից օգտվելով նաեւ սրտանց շնորհավորում եմ մեր սիրելի մայրերին, կանանց ու քույրերին՝ իրենց գեղեցիկ տոնի առիթով: Շնորհակալ ենք, որ դուք կաք, մեր կողքին եք: Առողջ եղեք ու թող երջանկությունն ու հաջողություններն անպակաս լինեն ձեր օջախներից”,-ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Միջոցառումն ուղեկցվել է “Սիրո եւ գեղեցկության գարնանային գույներ”  խորագրով համերգային ծրագրով:

“Սոցիոմետր” անկախ սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանը Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին է փոխանցել  դեռեւս նախորդ տարեվերջին անցկացված հատուկ սոցիոլոգիական հարցումների տվյալների համաձայն վերջին 20 տարիների Երեւանի լավագույն քաղաքապետ ճանաչվելու մասին վկայագիրը:

 

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության
եւ հասարակայնության հետ կապերի վարչություն

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ