17 Հունիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Նրա վերքերով բժշկվեցիք դուք

Հարգեցե՛ք բոլորին, սիրեցե՛ք եղբայրությունը, վախեցե՛ք Աստծուց, պատվեցե՛ք թագավորներին։ Ծառանե՛ր, ամեն ինչում երկյուղով հնազա՛նդ եղեք տերերին, ոչ միայն բարիներին եւ հեզաբարոներին, այլեւ դաժաններին, քանի որ Աստծուց է այն շնորհը, երբ մեկը հանիրավի վիշտ է կրում բարի խղճով. քանզի ի՞նչ երախտիք կ՚ունենաք, եթե, մեղանչելուց հետո, տանջվեք եւ համբերեք։

Իսկ եթե բարիք գործեք եւ չարչարվեք ու համբերեք, այդ շնորհ է Աստծու մոտ. որովհետեւ այդ բանի համար իսկ կոչվեցիք, քանի որ Քրիստոս էլ ձեզ համար մեռավ եւ ձեզ օրինակ թողեց, որ իր հետքերով գնաք. նա, որ մեղք չգործեց, եւ նրա բերանում նենգությունը տեղ չգտավ. նա, որ նախատվելով՝ փոխարենը չնախատեց, չարչարվելով՝ չսպառնաց, այլ հանձնվեց արդարությամբ դատողին. նա, որ մեր մեղքերը իր մարմնով բարձրացրեց խաչափայտի վրայ, որպեսզի մենք, զերծ լինելով մեղքերից, ապրենք արդարության համար. նա, որի վերքերով բժշկվեցիք դուք։

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ