06 Հոկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Մարտի 8-յան ֆլեշմոբեր

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ մարտ 8-ի կապակցությամբ մայրաքաղաքում կազմակերպված միջոցառումների շրջանակում, Հյուսիային պողոտա – Աբովյան փողոց խաչմերուկի հարակից հատվածում, անցորդներն ականատես են եղել օրվա ամենաանսպասելի անակնկալին՝ ֆլեշմոբին:

Միանման հագնված տասնյակ երիտասարդներ մի քանի րոպեի ընթացքում ժամանակակից մոտիվներով հայկական պարային հետաքրքիր համար են ներկայացրել: Պարի ավարտին՝ տղաները, շնորհավորելով կանանց տոնը, կարմիր սալիկներով 8 են պատկերել:

Ականտեսները շնորհակալություն են հայտնել քաղաքապետարանին եւ անձամբ քաղաքապետ Տարոն Մարգարյանին եւ խոստովանել, որ զարմացած ու միաժամանակ հիացած են անակնկալով:

Մասնակիցները,  շնորհավորական խոսքեր հղելով անցորդներին, “Երեւան Սիթի Տուր” զբոսաշրջային ավտոբուսներով  շարժվել են Մաշտոցի պողոտա: Այստեղ եւս պարային փոքրիկ բեմադրությունն իր շուրջն է համախմբել կանանց ու աղջիկներին:

Օրվա ընթացքում ֆլեշ մոբեր են կազմակերպվել են նաեւ Շենգավիթ վարչական շրջանի`  Գարեգին Նժդեհի անվան հրապարակում, Նոր Նորք  եւ Մալաթիա-Սեբաստիա վորչական շրջաններում էլ համապատասխանաբար Գայի եւ  Զորավար Անդրանիկի արձանների հարակից տարածքներում:

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության
եւ հասարակայնության հետ կապերի վարչություն

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ