07 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Որն է Աստծու կամքը

Դուք, որ մի ժամանակ ժողովուրդ չէիք, բայց այժմ Աստծու ժողովուրդն եք. դուք, որ ողորմություն չէիք գտել, այժմ ողորմություն գտաք։ Սիրելինե՛ր, աղաչում եմ ձեզ, իբրեւ պանդուխտների եւ օտարականների, որ հեռու մնաք մարմնավոր ցանկություններից, որոնք պայքարում են հոգու դեմ, եւ ցույց տաք ձեր պարկեշտ վարքը հեթանոսների մեջ, որպեսզի այն բանում, որ ձեզ բամբասում են իբրեւ չարագործների, դրա մեջ իսկ տեսնելով ձեր բարի գործերը՝ փառավորեն Աստծուն նրա այցելութեան օրը։

Ի սեր Տիրոջ հնազա՛նդ եղեք մարդկային ամեն իշխանության՝ թե՛ թագաւորին, որպես գերագույն հեղինակություն ունեցող մեկի, թե՛ կառավարիչներին, որպես նրանից ուղարկվածների, այն բանի համար, որ նրանք չարագործներին պատժում են, իսկ օրենքը պահողներին՝ գովում. որովհետեւ Աստծու կամքը այն է, որ բարեգործները պապանձեցնեն անխելք մարդկանց տգիտությունը։ Ապրեցե՛ք որպես ազատներ եւ ազատությունը իբրեւ չարիքի պատրվակ մի՛ բռնեք, այլ ապրեցե՛ք որպես Աստծու ծառաներ։

Ա Պետրոս

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ