09 Մայիսի, Ուրբաթ, 2025
KFC

Ռիտա Սարգսյանը Հյուսիսային պողոտայում մասնակցեց ֆլեշ-մոբին

Կրծքով սնուցման համաշխարհային 20-րդ շաբաթվա շրջանակներում, հոկտեմբերի 16-ին Հյուսիսային պողոտայում Վստահություն ՀԿ-ն կազմակերպել էր ֆլեշ մոբ, որն ուղղված էր կրծքով սնուցման խրախուսմանը:

Միջոցառմանը մասնակցեցին երիտասարդ ծնողներ, որոնք իրենց մասնակցությամբ և “գործողություններով” փորձում էին բարձրացնել հասարակական իրազեկման մակարդակը՝ կապված կրծքով սնուցման անհրաժեշտության և դրա բացառման դեպքում բացասական հետևանքների հետ:

Միջոցառմանը ներկա էր նաև ՀՀ Առաջին Տիկին Ռիտա Սարգսյանը, ով իր աջակցությունը հայտնեց կազմակերպիչներին:

Հեղինակ` Էրիկ Երիցյան

Լուսանկարը` Դավիթ Կարապետյանի

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ