27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Պատգամավորի դե՞մ քրգործ. Հրապարակ

Գյումրիի 34/36 ընտրատեղամասում տեղի ունեցած քաշքշուկի ու վեճի առնչությամբ, որին մասնակցություն է  ունեցել նաեւ “Ժառանգության” պատգամավոր Ռուբեն Հակոբյանը, Հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել. ընտրական հանձնաժողովն ընտրությունների օրը հայտարարությամբ դիմել էր ոստիկանությանը, վերջինս էլ “գործը” փոխանցել է ՀՔԾ-ին:

Հանձնաժողովի բոլոր յոթ անդամները մեկ մարդու նման կանչվել են Երեւան` բացատրություններ տալու, ՀՔԾ է կանչվել նաեւ այդ տեղամասում եղած ՀՀԿ խորհրդի անդամ Սուքիաս Ավետիսյանը. “Ես ներկա չեմ եղել բուն միջադեպի պահին, ինձ կանչել էին հարցնելու, թե ինչու էի գնացել տեղամաս”:

Հասկանալի է, որ “Ժառանգության” փոխնախագահի “մասնակցությամբ” գործը կկոնսերվացվի եւ կամ ընթացք կտրվի` կախված “Ժառանգության” հետընտրական պահվածքից: Թերթը  չկարողացավ  ճշտել` Ռուբեն Հակոբյանը ե՞ւս կանչվել է ՀՔԾ, թե՞ ոչ:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ