25 Փետրվարի, Երեքշաբթի, 2025
KFC

Հայաստանում ֆրանս-գերմանական շաբաթ կկազմակերպվի

Ֆրանս-գերմանական հաշտեցման և Ելիսեյան համաձայնագրի 50-ամյակի կապակցությամբ Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանությունները մարտի 11-ից 15-ը կազմակերպում են ֆրանս-գերմանական շաբաթ, որի մեկնարկը կտրվի երկուշաբթի՝ մարտի 11-ին, ժամը 09:30-ին, Երևանի պետական համալսարանի Գիտական խորհրդի նիստերի դահլիճում՝ ‘’Կերտել ընդհանուր պատմություն. ֆրանս-գերմանական պատմության դասագիրքը’’ խորագրով անցկացվող սեմինարով:  

Նույն վայրում, ժամը 12:30-ին, Ֆրանսիայի և Գերմանիայի դեսպանները հանդես կգան համատեղ մամլո ասուլիսով:

 Այս նշանակալից հոբելյանը տոնելու նպատակով առաջիկա շաբաթվա ընթացքում կանցկացվեն մի շարք միջոցառումներ, այդ թվում՝ ֆրանսիացի և գերմանացի կոմպոզիտորների ստեղծագործություններով դասական համերգ, ֆիլմերի ցուցադրություն, զրույց-քննարկում երկու երկրների հարաբերությունների շուրջ: Գերմանիայից և Ֆրանսիայից հրավիրված չորս փորձագետները կքննարկեն ֆրանս-գերմանական հարաբերությունների զարգացումը վերջին 50 տարիների ընթացքում:

Ստորև ներկայացնում են Ֆրանս-գերմանական շաբաթվա շրջանակում կայանալիք միջոցառումների ծրագիրը : 

Henaran.am-ին տեղեկացնում է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատունը:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ