17 Հունիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Սերժ Թանկյանը կոչ է արել աջակցել զոհված զինծառայողների ընտանիքներին

Աշխարհահռչակ երաժիշտ, System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանը  նոր գրառում է կատարել  իր ֆեյսբուքյան էջում՝ հրապարակելով զոհված հայ քաջորդիների մասին Փարոս հիմնադրամի հոդվածը և  կոչ է արել աջակցել նրանց  ընտանիքներին:

«Ես որոշել եմ գումար նվիրաբերել շահույթ ստանալու նպատակ չհետապնդող այս հիանալի կազմակերպությանը՝ Փարոս հիմնադրամին, որը հասույթը 100 տոկոսով փոխանցում է տուժած ընտանիքներին։ Խրախուսում եմ բոլոր նրանց, ովքեր աջակցելու ցանկություն ունեն։

Եվ բոլոր այն ադրբեջանցիներին, որոնց Ադրբեջանի ԱԳՆ շռայլորեն վճարում է իմ էջին վիրավորական կամ սադրիչ խոսքեր գրելու համար, տեղեկացնում եմ՝ ես ջնջելու եւ արգելափակելու կոճակները շատ եմ սիրում։

Խաղաղություն բոլորին»,-գրել է Թանկյանը:

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ