21 Օգոստոսի, Ուրբաթ, 2026
KFC

Ամեն ինչ սկսվեց առաջին նախագահից. Պարույր Հայրիկյան

ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը չբացառեց, որ երկու ամսվա ընթացքում ընդդիմադիր պառակտված դաշտը միանա: Նրա խոսքով` Օսկանյանը հակադրվում է իր իսկ ժամանակներից սկիզբ առված սխալներին, այս իսկ պատճառով էլ Հայրիկյանի համար դժվար է Օսկանյանին ընդունել` որպես ընդդիմադիր:

Հայրիկյանի համոզմամբ` հենց իր շուրջ պետք է համախմբվի ընդդիմադիր դաշտը. ‘Ես կայացել եմ ավելին, քան որեւէ, այլ քաղաքական գործիչ: Բոլոր նախագահներն իրար հետ ավելի մեծ ներդրում չեն ունեցել մեր ժողովրդի կյանքում, քան ձեր խոնարհ ծառան’,- ասաց Հայրիկյանը, ով ճշտում է իրեն աջակցողների ցուցակը: Ինչ վերաբերում է առաջին նախագահի շուրջ համախմբմանը, ապա Հայրիկյանի համար դա անցանկալի է:

‘Ամեն ինչ սկսեց, լեզուս էլ չի բռնում ասել, առաջին նախագահի պաշտոնավարման օրերից: Նա իրավիճակը ոչ միայն չէր պատկերացնում, այլեւ կամայականությունից ելնելով` նպաստեց նրան, որ մեր պետությունը սխալ քայլեր կատարի: Առաջին նախագահը նաեւ Հայաստանը ներգրավվեց պատերազմի մեջ’,-պարզաբանեց Պարույր Հայրիկյանը:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ