12 Հունվարի, Կիրակի, 2025
KFC

Կառավարության արձագանքը ադրբեջանական ագրեսիային՝ 1 մլրդ դրամ Վարդենիս-Մարտակերտ ճանապարհի կառուցմանը

Կառավարությունն այսօր որոշում է ընդունել պահուստային ֆոնդից 1 մլրդ դրամ հատկացնել Հայաստան համահայկական հիմնադրամին՝ ռազմավարական նշանակություն ունեցող Վարդենիս-Մարտակերտ ճանապարհի կառուցման աշխատանքների համար:

Հայաստանն Արցախին կապող «կյանքի ճանապարհի» նշանակության մասին շատ է խոսվել. ըստ նախատեսվածի, այս տարի այն իր վերջնական ավարտին կհասցվի:

Այս ճանապարհը ոչ միայն անվտանգության տեսանկյունից կարևոր նշանակություն ունի, այլ ուղղված է նաև Արցախի տնտեսության զարգացմանը, հատկապես Արցախի հյուսիս-արևելյան հատվածում:

Վերջին օրերին իրադարձությունները շփման գծում «հուշում» են, որ պետք է առավել արագացնել այս մայրուղու կառուցումը:

Հիշեցնեմ, որ նախորդ տարի ևս կառավարությունը ճանապարհաշինական այս խոշոր պրոյեկտին պարբերաբար գումարներ էր հատկացնում:

Տիգրան Աբրահամյան

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ