25 Փետրվարի, Երեքշաբթի, 2025
KFC

ԱԳ նախարարը հանդիպեց Գերմանիայի Բունդեսթագի նախագահին

Մարտի 6-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Երեւանում պաշտոնական այցելությամբ գտնվող Գերմանիայի Բունդեսթագի նախագահ Նորբերթ Լամերթին։

Զրուցակիցները գոհունակություն հայտնեցին հայ-գերմանական հարաբերությունների բարձր մակարդակի՝ քաղաքական երկխոսության, տնտեսական համագործակցության, գիտակրթական եւ մշակութային փոխանակումների կապակցությամբ։ Որպես բարեկամական հարաբերությունների ընդլայնման կարեւոր ձեւաչափ երկուստեք ընդգծվեց խորհրդարանական ակտիվ համագործակցության կարեւորությունը։

Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին Հայաստան – Եվրոպական միություն հարաբերությունների, իրականացվող ծրագրերի եւ Արեւելյան գործընկերության շրջանակներում ընթացող բանակցությունների վերաբերյալ։

Բունդեսթագի ղեկավարի խնդրանքով նախարար Նալբանդյանը հանգամանալից ներկայացրեց արցախյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի եւ միջազգային հանրության կողմից գործադրվող ջանքերը։

Նորբերթ Լամերթը բարձր գնահատեց Աֆղանստանում անվտանգության աջակցման ուժերի գերմանական զորախմբի կազմում հայ խաղաղապահների ծառայությունը:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ