23 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Պան Կի Մունի այցը հաստատվում է

Ինչպես արդեն տեղեկացրել ենք ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Կի Մունն ապրիլի վերջին նախատեսում է առաջին անգամ պաշտոնական այցով ժամանել տարածաշրջան` Հայաստան եւ Ադրբեջան: Ի դեպ, օրակարգում է նաեւ Վրաստան այցելությունը, որտեղ գլխավոր քարտուղարը նախատեսում է հանդիպումներ ունենալ այդ երկրի իշխանությունների հետ:

Այս ամենի մասին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը տեղեկատվությունը ոչ հերքել է, ոչ էլ հաստատել էր, մինչ ղարաբաղա- ադրբեջանկան շփման գծի ողջ երկայնքում տեղի ունեցած ընդհարումենրը: Սակայն այս օրերին ավելի է ակտիվացել Բան Կի Մունի հնարավոր այցի մասին լուրերը:

Henaran.am-ին ՄԱԿ-իերեւանյան գրասենյակից տեղեկացրեցին, որ պատրաստվում են բարձրաստիճան հյուրերի ընդունելության, սակայն չմանրամասնեցին հյուրերի ցանկը: Միայն տեղեկացրեցին, որ մինչ օրս ՄԱԿ-ի գլխավոր գրասենյակից չեն հերքել այն լուրերը, որ գլխավոր քարտուղարը պատրաստվում է այցելել Հարավայի Կովկաս: Մինչ օրս նաեւ դեռ հստակ չի գլխ. քարտուղարի այցի օրակարգը:

Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի միակ գլխավոր քարտուղարներից միայն  Բուտրոս Բուտրոս-Ղալին է, որ  Հայաստան է այցելել երկու անգամ` 1992 եւ 1994 թվակնեներին:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ