18 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Միասնակա՞ն ընդդեմ ՀՀԿ-ի. Հայկական ժամանակ

Թերթի թղթակիցը ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանից հետաքրքրվել է արդյո՞ք դաշնակցությունն ու “Ժառանգությունը” պատրաստվում են՝ մայիսի 5-ին տեղի ունենալիք Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցել մեկ միասնական ցուցակով:

“Քննարկումները ընթացքի մեջ են, իմ կարծիքով, ճիշտ կլինի՝ միասնական մասնակցել: Այս ստեղծված իրավիճակում ճիշտը դա է՝ ոչ իշխանական ուժերը միավորվեն եւ մասնակցեն”,- պատասխանել է Ռուստտամյանը:

Հարցին՝ իսկ եթե չլինի միասնական ցուցակ, ՀՅԴ-ն առանձին կմասնակցի՞ ավագանու ընտրություններին, ԳՄ ներկայացուցիչը պատասխանել է. “Կորոշենք, կարծում եմ, դա սխալ կլինի այս պարագայում”: Ռուստամյանն ասել է, թե ինքը հնարավոր է համարում, որ միասնական ցուցակում ընդգրկվեն բոլոր ոչ իշխանական ուժերը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ