15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ծառուկյանը ցույց է տվել դռան տեղը. Ժամանակ

Թերթի  աղբյուրների փոխանցմամբ, մարտի 10-ի ԲՀԿ քաղխորհրդի նիստում որոշվելու է Երեւանի ավագանու ընտրություններում ԲՀԿ մասնակցության ձեւաչափը։

Չնայած ԲՀԿ քաղխորհրդի երեկվա նիստում Գագիկ Ծառուկյանը բավական սուր ելույթ է  ունեցել  Հայաստանում իրավիճակի վերաբերյալ, այդպես էլ որեւէ կերպ չի անդրադարձել դրանից դուրս գալու ճանապարհներին։ Ծառուկյանը չի անդրադարձել նաեւ Ազատության հրապարակում տեղի ունեցող իրադարձություններին եւ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ իր հանդիպմանը։ ”Բոլոր ոլորտներում կան լուրջ պրոբլեմներ։ Հիշեք, մենք` ես ու դուք, “Բարգավաճ Հայաստան” կուսակցությունը միշտ այս մարդկանց կողքին պետք է լինենք: Նրանք, ովքեր անձնական խնդիրներ լուծելու համար են եկել ԲՀԿ, այլ ոչ թե ժողովրդի խնդիրները լուծելու, կարող են գնալ, դուռը բաց է”,- ասել է Ծառուկյանը։

Այսպիսով, այլընտրանք հռչակված ԲՀԿ-ն կրկին ընդդիմություն է ներկայանում։ Թերթը հիշեցնում է, որ  անցյալ դեկտեմբերի սկզբին Բրյուսելում Ծառուկյանը հայտարարել էր, թե “անհնար է պայքարել կոռուպցիայի դեմ, եթե հիմնական կոռումպացված անձինք են այդ պայքարը ղեկավարում”, սակայն Բրյուսելից վերադառնալուց հետո հրաժարվեց նախագահի թեկնածու առաջադրվել:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ