27 Հուլիսի, Կիրակի, 2025
KFC

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը շնորհավորել է ՀՀ նախագահին

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին` վերընտրվելու կապակցությամբ, որում մասնավորապես ասվում է.

“Հարգելի նախագահ Սարգսյան

Շնորհավորում եմ Հայաստանի հանրապետության նախագահի պաշտոնում վերընտրման կապակցությամբ:

Փետրվարի 18-ի նախագահական ընտրությունները մեկ քայլ առաջ էին Հայաստանում ժողովրդավարության զարգացման գործում: Միջազգային դիտորդները ընդհանուր առմամբ  ընտրությունները գնահատում են որպես լավ կազմակերպված եւ հիմնարար ազատություններին համահունչ: Այս գնահատականը հատկապես ողջունելի է քանի որ Հայաստանը ցանկանում է խորացնել Եվրամիության հետ իր հարաբերությունները:

Ես վստահ եմ, որ համապատասխան պաշտոնյաներն այժմ կդիտարկեն, թե ինչպես  կառուցողական մոտեցում ցուցաբերել միջազգային դիտորդական առաքելության ներկայացրած հնարավոր ցանկացած առաջարկին:

Միացյալ թագավորությունն ու Հայաստանը ունեն երկկողմանի երկարատեւ ամուր համագործակցային հարաբերություններ: Մենք կշարունակենք աջակցել Ձեզ ապահովելու հայ ժողովրդի անվտանգությունն ու բարօրությունը՝  ինչին նրանք արժանի են, հատկապես, որ դրան հասնելու համար դուք կանգնած եք դժվար որոշումներ կայացնելու առջեւ եւ իրականացնում եք պահանջվող բարեփոխումներ:

 Ես մաղթում եմ Ձեզ ամենայն բարիք պաշտոնավարման երկրորդ շրջանում: Եվ ակնկալում եմ մեր կառավարությունների համագործակցությունը ի շահ երկու երկների”:

 

 

 

 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ