08 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ով է «Հրազդան ցեմենտի» սեփականատերը, որ ուզում ենք գումարները զիջել

Ազգային ժողովում «Հրազդան ցեմենտ» գործարանի տույժ-տուգանքների զիջման հարցի քննարկման ընթացքում Հողինե Բիշարյանն ասաց, որ պետք է զիջել տույժ-տուգանքը:

«Այս նախագիծը, անհանգստության առիթ եղավ: Որևէ մեկին արտոնություն ենք ուզում տալ: Ասում եք՝ ընդլայնման աշխատանքներ են կատարվում, ռեսուրսներ են ծախսվում, ֆինանսական ռեսուրսներ են ծախսվում: Մենք ինչո՞ւ ենք ուզում զիջել, ով է սեփականատերը: Այդ գումարները կարելի է Արցախ ուղարկել: «ՎՏԲ» բանկը թող մուծի այդ գումարները: «ՎՏԲ» բանկը հեչ էլ աղքատ չէ», – ասաց Հեղինե Բիշարյանը:

Պատգամավորը նշեց, որ այս օրերին տեղին էլ չէ նման քննարկումներ անել, պարզապես պատգամավորները ստիպված են ուշադրություն դարձնել նաև նման հարցերին:

«Մեր դարդ ու ցավը թողել, եկել այս հարցն ենք քննարկում: Մարդ այս թեմայով խոսելու տրամադրություն էլ չունի», – ասաց Բիշարյանը:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ