25 Փետրվարի, Երեքշաբթի, 2025
KFC

Սիրիահայ բժիշկը ԱՆ կոլեգիայում

Սիրիայի հայտնի իրադարձություններից հետո Հայաստան ժամանած մեր հայրենակիցների թվում քիչ չեն բժիշկները, դեղագետներն ու բուժքույրերը։ ՀՀ առողջապահության նախարարությունը մշտատես ուշադրության կենտրոնում է պահում նրանց աշխատանքով ապահովման խնդիրները։ Դերենիկ Դումանյանը, ինչպես յարաքանչյուր ամիս, մարտի առաջին շաբաթ օրը նույնպես ընդունեց սիրիահայ բժիշկներին։

Ինչպես նախորդ հանդիպումների ժամանակ, նախարարը լսեց իր հյուրերին, ծանոթացավ նրանցից յուրաքանչյուրին հուզող խնդիրներին։ Հրատապ լուծում պահանջող  որոշ հարցեր հենց տեղում կարգավորվեցին։ Մեկ անգամ ևս ճշգրտվեցին նախարարությունում սիրիահայ գործընկերների մասին հավաքագրված տվյալները` ովքեր դեռևս չեն ապահովվել աշխատանքով, նրանցից ով ինչ մասնագիտություն ունի և որ ոլորտում է նախընտրում աշխատել։ Նրանց աշխատանքի տեղավորելու ուղղությամբ  աշխատանքները շարունակվում են:

Մինչ օրս ՀՀ ԱՆ անձնակազմի կառավարման վարչությունում գրանցվել է աշխատանք փնտրող 70 սիրիահայ բուժաշխատող, որոնցից 35-ն արդեն աշխատանք ունի: Սիրիահայերը ընդգրկվում են նաև Հայաստանի առողջապահական համակարգի կառավարման ոլորտում:

Նախարարի առաջարկով սիրիահայերի հիմնախնդիրների համակարգման խորհրդի անդամ, բժիշկ Ջորջ Բարսեղյանն ընդգրկվել է ՀՀ աողջապահության նախարարության կոլեգիայի կազմում։ Սիրիահայ  մեկ այլ մասնագետ աշխատանքի է անցել ՀՀ ԱՆ աշխատակազմի կենտրոնական ապարատում:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ