25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Վայրագություններ՝ Թալիշում (ԶԳՈւՇԱՑՈՒՄ. հրապարակված է գնդակահարված անձանց լուսանկար)․ Hetq.am

Hetq.am-ը գրում է․

Ներողություն ենք խնդրում ընթերցողներից, «Հետքը» նման լուսանկարներ երբեք չի հրապարակել, սա մեր էթիկայի վարքականոնի խախտում է, բայց իրականությունը ներկայացնելու այլ միջոց այս պահին չունենք։

Այսօր «Հետքի» լուսանկարիչ Հակոբ Պողոսյանը եղել է Թալիշում։ Հիշեցնենք, որ երեկ Ադրբեջանի զորամիավորումներին հաջողվել էր մտնել այս գյուղ։ Գյուղում այդ պահին մնացել էին մի քանի խաղաղ բնակիչներ։

Ահա թե ինչպիսի վայրագություններ են կատարել ադրբեջանցի զինվորները մարդկանց նկատմամբ։ Ադրբեջանցիները գնդակահարել են Վալերա Խալափյանին և նրա կնոջը՝ Ռազմելային, կտրել նրանց ականջները։ Նրանք գնդակահարել են նաեւ 1924 թվականին ծնված Մարուսյա Խալափյանին։

Թալիշ գյուղը Լեռնային Ղարաբաղի հյուսիային սահմանամերձ բնակավայր է: Վերջին երկու օրերին ադրբեջանական զինուժը լայնածավալ գործողություններ է սկսել Լեռնային Ղարաբաղի սահմաններում:

Լուսանկարները՝ Հակոբ Պողոսյանի

 

Հիշեցում.

Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժի մասին կոնվենցիա

Կոնվենցիայի 2–րդ հոդվածը ցեղասպանություն է համարում այն գործողությունները, որոնք կատարվում են մի որևէ ազգային, ցեղային կամ կրոնական խմբի լիակատար կամ մասնակի ոչնչացման մտադրությամբ։ Այնուհետև հաջորդ հինգ կետերում թվարկվում են այդ գործողությունները, որոնցից յուրաքանչյուրը համարվում է ցեղասպանության ակտ․

(ա) խմբի անդամների սպանությունը,
(բ) նրանց մարմնական լուրջ վնասվածք կամ մտավոր խանգարում պատճաոելը,
(գ) խմբի համար այնպիսի կենսապայմանների ստեղծումը, որոնց նպատակն է այդ խմբի լիակատար կամ մասնակի ֆիզիկական ոչնչացումը,
(դ) խմբի ներսում ծննդաբերության կանխման միջոցառումները,
(ե) երեխաների հանձնումը մարդկային մի խմբից մյուսին։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ