24 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Անցանկալի էր, բայց ոչ անսպասելի՞

“Ժառանգության” եւ “Ազատ դեմոկրատների” միջեւ ստեղծված իրավիճակը լինելու է հոկտեմբերի 21-ին կայանալիք “Ժառանգության” վարչության ընդլայնված նիստի օրակարգային հարցերից մեկը: Այս մասին Henaran.am-ին ասաց կուսակցության փոխնախագահ, նախկին պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը:

Թե ինչպես կհանգուցալուծվի Րաֆֆի Հովհաննիսյան-Խաչատուր Քոքոբելյան հեռակա բանավեճը, որը Րաֆֆի Հովհաննիսյանի` բավականին կոշտ հայտարարությունից հետո էլ ավելի սրվեց /հայտարարության մեջ նա հերթական անգամ Խաչատուր Քոքոբելյանին ստախոս անվանեց եւ ակնարկեց, որ նախագահական ընտրություններում աննպատակահարմար է համարում, որ Քոքոբելյանն իրեն սատարի,-Մ.Ղ/, Արմեն Մարտիրոսյանը դժվարացավ պատասխանել:

“Պարոն Հովհաննիսյանի հայտարարության մեջ , կարծում եմ, “Ազատ դեմոկրատների” խնդիրը չի շեշտվել, այլ պարոն Քոքոբելյանի”,-նշեց նա եւ հորդորեց սպասել “Ժառանգության” վարչության նիստի արդյունքներին.”Որեւէ միտում չեմ կարող տեսնել, քանի դեռ վարչության նիստը չի եղել: Այս պահին հարաբերությունները գրեթե նույնն են, ինչ սրանից երկու շաբաթ առաջ` կուսակցությունների վարչությունների մակարդակով”:

Henaran.am-ի դիտարկմանը, թե արդյո՞ք Րաֆֆի Հովհաննիսյանի կոշտ հայտարարությունից հետո հնարավոր է վերականգնել նախկին հարաբերությունները, Արմեն Մարտիրոսյանն արձագանքեց.”Իհարկե, ուրախ կլինեմ, որ ինչ-որ լուծում  գտնվի այս հարցին եւ նախնական պայմանավորվածությունները հարգելով` փորձենք  առաջ շարժվել”:

Արմեն Մարտիրոսյանից հետաքրքրվեցինք` սպասելի՞ էր նման իրավիճակի ստեղծումը, հաշվի առնելով այն փաստը, որ “Ազատ դեմոկրատների” հետ դաշինքը “Ժառանգությունում” մեղմ ասած,  գրկաբաց չընդունեցին: Մեր զրուցակիցի պատասխանը լակոնիկ էր.”Անցանկալի էր”:

Իսկ արդյո՞ք այս ողջ գործընթացը չթուլացրեց “Ժառանգությանը”: Henaran.am-ի այս հարցին կուսակցության փոխնախագահը պատասխանեց.”Ժառանգությունը” բացարձակ  չի թուլանում, “Ժառանգության” ներսում որեւէ խնդիր չի առաջացել, կուսակցությունը ինչպես գործել է, այնպես էլ գործում է: Խմբակցության մասով իհարկե, որոշ մոտեցումներ, տարբեր տեսանկյուններ եղել են, հիմա արդեն ժամանակն անցել է եւ  չենք կարող “եթե”-ներով խոսել`  ինչ կլիներ, եթե միայնակ գնայինք կամ եթե այլ ցուցակ լիներ: Կա այն, ինչ-որ կա, մնացածը կտեսնենք, թե ինչպես է դիմանում ժամանակի քննությանը”:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ