06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Ադրբեջանի կայծակնային պարտություն կկրի. Կոմանդոս

Արցախյան ազատամարտի հերոս Արկադի Տեր-Թադևոսյանը՝ մեկնաբանելով ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում Ադրբեջանի զինուժի նախահարձակ գործողությունները նշել է. «Ալիևն այլ միջոցներ չունի և նման մարտավարություն է ընտրել, բայց եթե պատերազմ սկսի, երկու օր հետո կպարտվի: Նա հիմա նման մարտավարություն է տանում, ու հիմա մենք պետք է մտածենք՝ ինչ անել»:

Հիշեցնենք, որ ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը և առավոտյան հակառակորդը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով ձեռնարկել է լայնածավալ նախահարձակ գործողություններ, որոնց ընթացքում հրթիռահրետանային արկակոծման են ենթարկվում ոչ միայն հայկական զինուժի պաշտպանական դիրքերը, այլև խաղաղ բնակավայրերը: Ըստ ՊԲ օպերատիվ տվյալների, ադրբեջանական զինուժի կողմից ապրիլի 2-ին ժամը 08:30-ի սահմաններում Մարտունու պաշտպանական ուղղությամբ ՄՄ-21 («Գրադ») կայանքից իրականացված հրթիռահրետակոծության հետևանքով սպանվել է 2004թ. ծնված Վաղինակ Թաթուլի Գրիգորյանը, ևս երկու երեխա վիրավորվել են:

ՊԲ առաջապահ ստորաբաժանումները պաշտպանական հաջող մարտեր են իրականացնում առաջնային գծի բոլոր ուղղություններով՝ հակառակորդին պատճառելով կենդանի ուժի և զինտեխնիկայի զգալի կորուստներ: ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն` բացի ադրբեջանական զինուժին հասցրած այլ կորուստներից ՊԲ հակաօդայինները հակամարտ զորքերի շփման գոտու հյուսիսային հատվածում խոցել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական մեկ ուղղաթիռ:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ