27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

2,5 տարի փողոցում պառկած թուրք լրագրողին վթարի ենթարկելու համար

Երեւանի կենտրոնում 2014թ. դեկտեմբերի 26–ին թուրք լրագրողուհուն մահացու վրաերթի ենթարկելու մեջ մեղադրվող Արամ Գրիգորյանը մեղավոր ճանաչվեց եւ դատապարտվեց 2 տարվա ազատազրկման:

Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը այսօր  որոշում կայացրեց  պատիժը պայմանականորեն չկիրառել՝ փորձաշրջան նշանակելով 1 տարվա ժամկետ:

Նշենք, որ մեղադրողը Արամ Գրիգորյանի համար պահանջել էր 2.5 տարի ազատազրկում: Տուժող կողմը խնդրել էր պատիժը պայմանականորեն չկիրառել, իսկ ամբաստանյալի պաշտպանը՝ արդարացման դատավճիռ կայացնել:

«Դատավճիռը հրապարակվել է, սակայն մենք դեռ այն չենք ստացել: Երբ ստանանք կկարողանանք հստակ պատկերացնել հետագա գործողությունների մասին: Նաև պետք է խորհրդակցեմ իմ պաշտպանյալի հետ, որից հետո որոշում կընդունվի՝ բողոքարկել դատական ակտը, թե ոչ: Բոլոր դեպքերում հրապարակվել է դատական ակտ, որը մեր պահանջներին չի համապատասխանում, քանի որ մենք պահանջել էինք  արդարացում: Հետագա քայլերի մասին առայժմ չեմ կարող խոսել»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արամ Գրիգորյանի պաշտպան Նորայր Նորիկյանը:

Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի՝ Արամ Գրիգորյանը  «Օպել-Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան վարել է Երեւան քաղաքի Ամիրյան փողոցի կողմից Մաշտոց պողոտայով դեպի Սայաթ-Նովա փողոցի ուղղությամբ, շուրջ 40 կմ/ժամ արագությամբ, իր ուղեմասի երկրորդ շարքով, հեռահար լույսերը միացված վիճակում: Չհասած Մաշտոց եւ Թումանյան փողոցների խաչմերուկին` թույլ է տվել ՃԵԿ-ի 67 կետի պահանջին հակասող գործողություն, այն է` իր ընթացքի ուղղությամբ, առջեւում` երթեւեկելի ուղեմասում պառկած Գ. Ջոշարին հայտնաբերելու հնարավորություն ունենալու սկզբնապահից սկսած, երթեւեկության անվտանգությունն ապահովելու եւ վերջինիս նկատմամբ վրաանցումը կանխելու նպատակով, ժամանակին կատարված արգելակումով չի կանգնեցրել իր վարած ավտոմեքենան մինչեւ Գ. Ջոշարին հասնելը, որի տեխնիկական հնարավորությունն ունեցել է եւ ինքն իրեն զրկելով վրաերթը` վրաանցումը կանխելու տեխնիկական հնարավորությունից, ավտոմեքենայի առջեւի մասով վրաերթի է ենթարկել վերջինիս եւ անզգուշությամբ պատճառել մահ:

Արամ Գրիգորյանը իրեն մեղավոր չի ճանաչում՝ պնդելով, որ տվյալ տարածքում նախատեսված թույլատրելի արագությունը չի գերազանցել, եւ չի պատկերացրել, որ այդ տարածքում ինչ-որ մեկը կարող էր լինել։ Գրիգորյանի  փոխանցմամբ`  կինը ալկոհոլի ազդեցության տակ է եղել, եւ պառկած է եղել փողոցի բանուկ հատվածում։

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ