08 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

‘Ժառանգության’ պատգամավորները մասնակցում են ԵԺԿ 21-րդ համագումարին

Ժառանգություն’ կուսակցության վարչության գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանը եւ խորհրդարանական խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանը հոկտեմբերի 16-ին Բուխարեստում մասնակցեցին Եվրոպայի ժողովրդական կուսակցության Քաղաքական վեհաժողովին:

ԵԺԿ միջոցառումների շրջանակներում Փոստանջյանը եւ Սաֆարյանը հանդիպումներ ու քննարկումներ են ունեցել տարբեր երկրներից ժամանած անդամ-կուսակցությունների պատվիրակների, ԵԺԿ պաշտոնատար անձանց հետ: Հանդիպումներ են կայացել, մասնավորապես, ԵԺԿ նախագահ Վիլֆրեդ Մարթենսի, փոխնախագահ Յացեկ Սարյուզ Վոլսկու, Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլու, ԵԽԽՎ նախագահ Ժան Կլոդ Մինյոնի, այլ ազգային պատվիրակությունների ու Եվրոպական խորհրդարանի ԵԺԿ խմբակցության պատգամավորների հետ:

‘Ժառանգության” ներկայացուցիչները խոսել են կուսակցության գործունեության, Հայաստանի ներքաղաքական իրավիճակի, առաջիկա նախագահական ընտրությունների, ԵԺԿ-‘Ժառանգություն” լիարժեք համագործակցության մասին: Զրուցակիցները նաեւ հետաքրքրվել են տարածաշրջանային ու արտաքին քաղաքական հարցերի շուրջ ‘Ժառանգության’ դիրքորոշումներով:

Այսօր  “Ժառանգության” պատվիրակները մասնակցում են “Պատասխանը՝ ավելի շատ Եվրոպա” խորագրով ԵԺԿ 21-րդ համագումարին, որի աշխատանքները կավարտվեն հոկտեմբերի 18-ին:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ