19 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Նոր ”մարտի 1” չի լինի. Սասուն Միքայելյան

Ազատամարտիկ, ՀԱԿ անդամ Սասուն Միքայելյանը կարծում է, որ մարտի մեկի անմեղ զոհերի բացահայտման գործում առաջընթաց չկա: ”Ի սկզբանե փակուղու մեջ է եղել և հիմա էլ փակուղու մեջ է, ժամանակի ընթացքում ժողովուրդը կբացահայտի, կարող է մեկ տարի, երկու տարի հետո լինել”,-այսօր Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա:

Հարցին, թե հնարովոր է ”Ժառանգության” ղեկավարի սկսած շարժման արդյունքում ևս ”մարտի մեկ” լինի, Միքայելյանը պատասխանեց. ”Ոչ չի կարող նման բան լինել նորից այս երկրում”: Նման տեսակետի հիմքում  նախ նրա ինքնազգացումն է: Բացի այդ տարիներ են անցել այդ դեպքից և այս անդամ ժողովրդի արդարացի պայքարը առանց արյունահեղության պետք է ընթանա: ”Մեր հաղթանակները միշտ եղել են մեր համախմբան արդյունքում, ժողովուրդը միշտ միասնականության արդյունքում է հաղթել”,-նկատեց նա:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ