Ժամանակը ցույց կտա, թե ում քայլերն են իմիտացիոն. Բիշարյանի ակնարկը “Ժառանգությանը”
_1362145423.jpg)
ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշայանն այսօր ԱԺ ճեպազրուցների ժամին պատասխանեց ԱԺ Ժառանգություն խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանի ակնարկին, թե ընդդիմադիր թեկնածուներից մեկը 2008 թվականի նախագահական ընտրություններից հետո պաշտոն ստացավ` դառնալով ‘’հանցագործի հանցակից’’:
Հեղինե Բիշարյանը քաղաքական գնահատակներ տալիս կոռեկտության կոչ արեց ու նշեց.’’Մարդիկ նախ պետք է տեղյակ լինեն քաղաքական մշակույթից, հետո նոր խոսեն’’: Բիշարյանի խոսքով, քաղաքական ուժերն իրենց են որոշում, թե ընտրություններից հետո իրենք ինչպես են աշխատում եւ ամբողջ աշխարհում քաղաքական մշակույթի ընդունված ձեւ է, երբ ընդդիմությունը կոալիցիա է կազմում իշխանության հետ:
Հեղինե Բիշարյանն ասաց, որ նման հայտարարություններ անողներին, անկախ նրանից, քաղաքական գործիչ է, իր կենսագրությունն ու փորձը թույլ է տալիս նման հայտարարություններ անել, թե ոչ, խորհուրդ է տալիս լավ մտածել , նոր ինչ-որ բան հայտարարել:
ՕԵԿ-ական մեկ այլ պատգամավոր` Հովհաննես Մարգարյանն էլ ասաց, թե չի կարծում, թե Զարուհի Փոստանջյանն անձնավորված հայտարարություններ է արել: Հովհաննես Մարգարյանն ասաց, որ ՕԵԿ-ը երբեք քվե չի գողացել, այնուհետ քաղաքական գիտելիքներից խոսեց.’’Էլեմենտար քաղաքական գիտելիքներ է անհրաժեշտ, իմանալու համար, որ կոալիցիա չեն մտնում, այլ կոալիցիա կազմում են եւ ընդհանրապես, քաղաքական գործչի համար 5 կոպեկի խելք է պետք , հասկանալու համար, որ որ դաշինք ոչ թե մտնում են այլ կազմում’’:
Հովհաննես Մարգարյանն ասաց, թե ՕԵԿ-ի համար ժողովրդի ապահշգան ավելին արժեն, քան նեղ կուսակցական, քաղաքական շահերը: Այսքանով ՕԵԿ-ի պատասխանը Ժառանգությանը չսահմանափակվեց: Հեղինե Բիշարյանն էլ իր հերթին ակնարկ արեց.’’ Թե ում քայլերն են իմիտացիոն, ումը՝ ոչ, ժամանակը ցույց կտա, իսկ եթե այնքան ուժեղ են ուզում լինել, որքան Արթուր Բաղդասարյանը, ապա պետք է վեր կանգնեն մորթապաշտ քայլերից և ժողովրդի մասին մտածեն: Այսօր խաթարել դասապրոցեսը եւ դրանով ցույց տալ, թե ինրենք ազգային քայլեր են կատարում, սա էլ դատապարտված է իմ նման մանկավարժի կողմից’’:
Լրագրողների դիտարկմանը, թե դասադուլը Ժառանգությունը չի կազմակերպել, տիկին Բիշարյանն ասաց, թե իր համար միեւնույնն է, ով է կազմակերխում: Խոսելով ձետրվարի 18-ի նախագահական ընտրությունների արդյունքներից, նա նշեց, որ տվյալ քաղաքական ուժերը ունեցել են հանձնաժողովի անդամներ եւ եթե նրանք են իրենց դավաճանել, ապա ինչ են պահանջում: ‘’Սատարեիք մի քանի ընդդիմադիր ուժերով միմյանց, պահպանեիք ձեր քվեները’’,-նշեց նա ու հավելեց, թե համապատասխան դիմում բողոքներ չեն եղել :