27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

«Շնորհակալություն, որ եկել եք». Լյուդմիլա Գուրչենկո

 Այսօր ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի Լյուդմիլա Գուրչենկոի մահվան տարելիցն է, ով հինգ տարի առաջ մահացավ 75 տարեկան հասակում սրտի անբավարարության սուր նոպայից:

Հիշեցնենք, որ արտիստուհու մահից կարճ ժամանակ առաջ դերասանուհուն դժբախտություն էր պատահել, իր տան բակում շների հետ զբոսնելիս նա ընկել եւ կոտրել էր կոնքոսկրը: Իսկ դեպքից հետո բժիշկները հայտարարեցին, որ նման կոտրվածքը 70 տարեկանից բարձր մարդկանց համար մահացու  վտանգավոր է: չնայած դրան դերասանուհուն վիրահատեցին, ով դուրս գրվեց հիվանդանոցից եւ քայլում էր հատուկ հենակների օգնությամբ:

Նշենք անեւ, որ վացի ծանր վիրահատություններից, Գուրչենկոն  բազմաթիվ պլաստիկ վիրահատություններ է տարել, ինչը բացասական ազդեցություն է թողել սրտի աշխատանքի վրա:

Լյուդմիլա Գուրչենկոն ծնվել է 1935 թվականին` Ուկրաինայի Խարկով քաղաքում: Նա առաջին անգամ նկարահանվել է «Ճշմարտության ճանապարհը» ֆիլմում: Նույն տարում նա նկարահանվել է «Կառնավալային գիշեր» կատակերգությունում, որում կատարած «5րոպե» երգը սիրվեց ողջ խորհրդային երկրում: Հետո հետեւեցին նոր դերակատարումներ, իսկ «Կայարան երկուսի համար» մելոդրաման արժանացավ «5 րոպե» երգի ճակատագրին: Լյուդմիլա Գուրչենկոն նաև էստրադայի արտիստ էր, և դեռ պարզ չէ, նա ավելի շատ կինոյում էր, թե էստրադայում:

Լյուդմիլա Գուրչենկոն (Լյուսա) դերասանուհին համարվում էր խորհրդային կինոյի լեգենդը, ով հասցրեց նկարահանվել է ավելի քան 80 ֆիլմում:

 «Թանկագին հանդիսատեսներ, ես ապրում և աշխատում եմ ձեզ համար»,- մեջբերում էր Լյուդմիլա Մարկովնան եւ ավարտվում հետևյալ խոսքերով. «Շնորհակալություն, որ եկել եք»:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ