17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Րաֆֆին համաձայն չէ Հախվերդյանի հետ, բայց ասում է` մտածեք /վիդեո/

“Սա Ազատության հրապարակն է, եւ այստեղ յուրաքանչյուրն իր տեսակետն է արտահայտում, յուրաքանչյուրն իր սահմանադրական իրավունքն է կատարում”: Այսօր լրագրողների հետ զրույցում ասաց “Ժառանգության” առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը` ի պատասխան այն հարցի, թե արդյոք ինքը տեղյակ է լինում` հանրահավաքներին ովքեր պետք է ելույթ ունենան եւ ինչ բովանդակությամբ տեքստեր պետք է հնչեցնեն:

Հովհաննիսյանը նշեց, որ նույն սկզբունքով ինքը ծանոթ չէր Ռուբեն Հախվերդյանի երեկվա ելույթի տեքստին: Հիշեցնենք, որ Հախվերդյանը հայտարարեց, որ Արցախը Ադրբեջանի գավառ է: Ինքը` Հովհաննիսյանը, համաձայն չէ Հախվերդյանի հետ, սակայն չի բռնանում նրա սահմանադրական իրավունքի վրա:

“Այդ մարդն ունի իր տեսակետի իրավունքը եւ դա նվազ օրինական չէ, քան ուրիշներինը: Ես նվիրված եմ մարդկանց եւ թող ոչ մեկը չփորձի սեպ խրել իմ եւ իմ համաքաղաքացիների միջեւ: Դուք մտածեք, թե ինչ եղավ մեր երկրում, որ սկիզբ առավ այս տեսակետը“,-ընդգծեց Հովհաննիսյանը:

”Ամենամեծ հակաօրինական քայլը եղել է  ընտրությունների օրը, ես  քննադատում եմ այդ հակաօրինական, հակասահմանդրական քայլը և պատասխան եմ տալու, դրա համար ես ինքն իրավունք եմ վերապահում ինձ չհամաձայնել հարթակում հնչեցրած ցանկացած տեսակետի հետ”,-հավելեց նա:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ