Ես “մարտի 1” թույլ չեմ տալու. Րաֆֆի
“Թող ամեն մեկը մտածի, իր սխալը գտնի, թե ինչպես եղավ, որ մեր հողում մարտի 1 թույլ տրվեց եւ վաղվա հանրահավաքին պատասխան տա, որ այլեւս երբեք “մարտի 1-եր” չլինեն: Այսօր Ազատության հրապարակում հրապարակային ասուլիսին ասաց “Ժառանգության” առաջնորդ Րաֆֆի Հովհննիսյանը:
Հովհաննիսյանն ասուլիսն սկսեց “մարտի 1”-ի 10 զոհերի անունները հիշատակելով: Հովհաննիսյանը նշեց, որ իր սիրտն ու հոգին ցավում են այդ զոհերի համար, որ կիսում է նրանց ընտանիքների վիշտը: “Ես հանձն եմ առնում, որ ինչքան աստված թույլ տա, ես “մարտի 1″ թույլ չեմ տալու”,-ասաց նա:
Ասուլիսից հետո հանրահավաքի մասնակիցները Րաֆֆի Հովհաննիսյանի, նրա տիկնոջ` տիկին Արմենուհու, “ժառանգականների” առաջնորդությամբ երթով շարժվում են դեպի Մյասնիկյանի արձան ` այստեղ մատուցելու իրենց հարգանքի տուրքը զոհերի հիշատակին: