23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

ՀՀ-ում Իրանի դեսպանին ընդունել է Դավիթ Լոքյանը

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին: Այս մասին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունի ց:

Ողջունելով դեսպանին` նախարարը գոհունակությամբ է ընդգծել, որ երկու երկրների ժողովուրդների բարեկամությամբ ձևավորված կապերն ամուր հիմք են Հայաստանի մարզերի և Իրանի նահանգների միջև հարաբերությունները զարգացնելու և խորացնելու համար: «Մեր մարզերի ակտիվ համագործակցությունը Իրանի նահանգների հետ մենք պետք է կարողանանք նոր մակարդակի վեր հանել»,-ասել է նախարարը հանդիպման սկզբում: Նշելով, որ տարածաշրջանում օրեցօր մեծանում է Իրանի դերակատարությունը, Դավիթ Լոքյանն անհրաժեշտ է համարել Իրանի հետ տնտեսական փոխգործակցության ակտիվացումը:

Դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին շնորհավորել է նախարար Դավիթ Լոքյանին` պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և նշել, որ Հայաստանում իր դիվանագիտական առաքելութունն իրականացնելու վեց ամիսների ընթացքում հասցրել է անդրադառնալ բոլոր այն հարցերին և խնդիրներին, որոնք գտնվում են ինչպես նախարարության, այնպես էլ դեսպանության ուշադրության կենտրոնում:

Նախարար Դավիթ Լոքյանը և դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին համակարծիք են եղել, որ Հայաստանի և Իրանի տարածքների միջև դեռևս չօգտագործված ներուժ, համագործակցության բավականին հնարավորություններ ու հեռանկարներ կան, ուստի նախատեսվում է նախարարությունում ստեղծել Իրանի հարցերով աշխատանքային խումբ, որը հետամուտ կլինի երկու երկրների հարաբերությունների առավել խորացմանը վերաբերող հարցերին: Հայաստանի և Իրանի տարածքների միջև տնտեսական կապերի առավել ամրապնդման տեսանկյունից զրուցակիցները կարևորել են մարզպետների մակարդակով հաճախակի փոխայցելությունները, ինչը, կողմերի համոզմամբ, նոր ակտիվություն կհաղորդի միջմարզային հարաբերություններին:

Հանդիպմանը քննարկվել են նաև Իրան-Հայաստան միջսահմանային տնտեսական տարածք ստեղծելուն վերաբերող հարցեր:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ